<<Հայ ասպետ>>
Մի գեղեցիկ օր 170 դպրոցը լուր ստացավ ` մասնակցելու Հանրային հեռուստալիքով (Հ1) կայանալիք <<Հայ ասպետ>> խաղին:Արագ ընտրվեցին 7 խաղացողներ և 3 պահեստային մասնակիցներ:Յոթ խաղացողներն էին Նիկողոսյան Լիլիթը,Ազատյան Կարենը,Մովսիսյան Ժիրայրը,Ղազարյան Սոնան,Ասատրյան Ալբերտը,Միրզախանյան Հարությունը և թիմի ավագ` Ենոքյան Էդուարդը:Մեր թիմը ,ինչպես նաև մնացած թիմերը փետրվարի 14-ին մինչ խաղը եղան նախագծի տաղավարում,նախապատրաստվելու և ծանոթանալու հեղինակ -հաղորդավար տիկին Կ. Տոնոյանի հետ,որն էլ նրարց քաջալերեց մինչ գլխավոր խաղը`փետրվարի 25-ը:Խաղի օրը մեր մասնակիցները մրցում էին Վեդիի և Արագածի թիմերի հետ:Արագածի թիմը վաստակեց 17 (նվազագույն)միավոր,Վեդիի թիմը`56 միավոր ,իսկ մեր թիմը առավելագույն`59 միավոր:Մենք վերադարձանք խաղից բարձր տրամադրությամբ և նվերներով`գրքեր և ՀՀ քարտեզը:Բացի այդ նաև մեր թիմից ընտրվեցին Ենոքյան Էդուարդը ևՆիկողոսյան Լիլիթը <<Հայ ասպարեզ>> խաղին մասնակցելու համար