Դպրոցը ՄԱԿ-ի կոնֆերանսին…
Բ ա ն ա ձ և 1
Խորապես գիտակցելով, որ աղքատ երեխաները իրավունք ունեն ստանալու լիարժեք տարրական կրթություն,
Վկայակոչելով ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակների երկրորդ կետը, որն է` համընդհանուր տարրական կրթության ապահովումը բոլոր երեխաների համար,
Հաշվի առնելով, որ երեխաների կրթության ապահովումը անհրաժեշտ է մտավոր աշխատուժ ունենալու համար, որն էլ իր հերթին կնպաստի երկրի զարգացմանը,
Նկատի ունենալով, որ աղքատ և կրթությունից զրկված երեխաները փնտրելով ապրուստի այլ միջոցներ կարող են վտանգ հանդիսանալ հասարակության համար,
Ընդունելով, որ կրթություն չստացող երեխաները չեն դառնում հասարակության լիիրավ և պիտանի անդամ, որից էլ տուժումը հենց հասարակությունը
Գիտակցելով, որ երեխաների կրթությունից դուրս մնալու պատճառ կարող են հանդիսանալ նաև ծնողների անտարբերությունն ու անտեղյակությունը,
Ինչպես նաև հասկանալով տարբեր երկրներում կրթության ոլորտում գենդերային սահմանափակումները,
Մարդու իրավունքների խորհրդի անդամ երկրները որոշեցին.
1. Ապահովել պարտադիր տարրական անվճար կրթություն բոլոր երեխաների համար,
2. Միջազգային հանրության ուշադրությունը գրավել ներդրումներ կատարելու, նոր մատչելի դպրոցներ բացելու, անվճար գույք ու գրենական պիտույքներ տրամադրելու վրա,
3. Կազմակերպել կամավորական հատուկ դասեր այն երեխաների համար, որոնք չունեն դպրոց հաճախելու հնարավորություն կամ ապրում են հեռավոր շրջաններում:
4. Ուշադիր հետևել, որպեսզի երկրներում ստեղծվեն միասնական կրթական համակարգեր` առանց ազգային ու սեռական խտրականության,
5. Իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում մրցութային հիմքերով հաղթողները հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալ լավ համալսարաններում:
6. Ստեղծել ազգային դպրոցներ տվյալ պետության տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար և հատուկ մոտեցում ցուցաբերել նրանց իրավունքները պաշտպանությանը:
7. Իրականացնել հատուկ դասընթացներ հեռավոր կամ աղքատ շրջաններում, որտեղ ծնողներին կբացատրվի տարրական կրթության անհրաժեշտությունը իրենց երեխաների համար,
8. Ապահովել հեռու տեղերում ապրող երեխաների անվճար տեղափոխումը դեպի դպրոցներ,
9. Սոցիալական անհավասարությունը չընդգծելու համար դպրոցներում կիրառել միասնական համազգեստի սկզբունքը,
10. Բացել գիշերօթիկ դպրոցներ,
11. Իրականացնել համագործակցություն զարգացած և զարգացող երկրների միջև, որի շնորհիվ փոխադարձ օգնությամբ հնարավոր կլինի հասնել աղքատության կրճատմանը և երեխաների կրթական իրավունքի ապահովմանը
12. Տարբեր միջոցառումների միջոցով մեծացնել հետաքրքրությունն ու սերը դպրոցների հանդեպ և երեխաներին գրավել դեպի կրթությունը
13. Հետևել, որ աղքատ ու անտուն երեխաները տեղափոխվեն մանկատներ, որտեղ նրանք հեռու կլինեն ամեն տեսակ վտանգավոր արարքներից և ապահովել նրանց տարրական իրավունքները, այդ թվում նաև կրթության իրավունքը:

Շնորհավո՜ր տոնդ, հա՛յ զինվոր:
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օր...
Հայկական բանակն արդեն 25 տարեկան է, և մեր դպրոցը մեծ շուքով և հպարտությամբ նշեց այս կարևորագույն իրադարձություններից մեկը: Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում` նաև կյանքի գնով։ Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը Երկրորդ աշխարհամարտի օրերին։ Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի։

Փետրվարի 17-ը գիրք նվիրելու օր է
Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Փետրվարի 17-ը գիրք նվիրելու օր է գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:
Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:

Շնորհավոո՜ր...Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է...
«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…»
Ավետիք Իսահակյան
1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

Պոեզիայի միջազգային օրը մեր դպրոցում...
Մարտի 21-ին անկացվեց միջդասարանական ասմունքի մրցույթ, որն ամբողջությամբ նվիրվեց կանանաց միամսյակին:
Հիանալի էր...Սիրո ու գարնանային շունչն էր թեվածում դահլիճում:բարձրաճաշակ երաժշտություն ու բանաստեղծությունների գեղեցիկ ընտրանի: Կարելի է ասել այն մրցույթ չէր, այլ միջոցառում :