ԵՐԵՎԱՆԻ  Հ. 170 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ 
Հաշվապահություն
  • Մեր մասին
    • դպրոցի աշխատակազմը
    • Դպրոցի պատմությունը
    • Աշակերտական խորհուրդ
    • Դպրոցական խորհուրդ
    • Միջին դպրոց
    • Ավագ դպրոց
    • Ներառական կրթություն
    • Առարկայական մասնախմբեր
  • Մանկավարժական արհեստանոց
    • Ֆոտոալբոմ >
      • Տեսասրահ >
        • Շրջանավարտներ
      • Ֆոտոսրահ
    • Էլեկտրոնային թերթ
    • Կրթական ուղեցույց
    • Կրթական ռեսուրսներ
  • ՀԱՇՎԱԽԱՀՈՒԹՅՈՒՆ
    • ՀԱՇՎԱՊԱՀ
    • ԼԻՑԵՆԶԻԱ
    • ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐ
    • ՀԱՇՎԱԽԱՀԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
  • Ստեղծագործողի էջ
  • Կապ
  • ԼԻՑԵՆԶԻԱ

Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture

Մեր դպրոցի շնորհալիների աշխատանքները

Picture
2011թ սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսների ընթացքում թիվ 170  ավագ դպրոցում  աշակերտական խորհրդի  նախաձեռնությամբ  կայացավ  դպրոցի  շնորհալի աշակերտների  նկարչական  և  ձեռքի    աշխատանքների    ցուցահանդես:
      Վերջինիս իրենց  ներկայությամբ  պատվեցին  արտերկրից ժամանած հյուրերը, ովքեր  մեծ  բավականություն  ստացան   մեր շնորհալի  դպրոցականների աշխատանքներից  և  իրենց  գովեստի  խոսքով   հավանության  արժանացրին  աշակերտական խորհրդի   նմանօրինակ նախաձեռնությւոնը:Տպավորիչ  էր  նաև   դեպի  ցուցահանդես   շտապող  դպրոցականների  մեծ  բանակը, որը  աշակերտական   խորհրդին   պարտավորեցնում  է  կյանքի կոչել  նորանոր   գաղափարներ:

Picture
Picture
Լուսանկարչության մրցույթում մրցանակի արժանացած լուսանկարներ
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture

ՀԱՅՈՑ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԲԱՆԱԿԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՏՈՂԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 170 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ  170 ավագ դպրոցում հանդիսավոր տողան էր:
     Հնչում է Հայաստանի Հանրապետության հիմնը: Զինվորական բարձրաստիճան հյուրերի, տնօրենի, ուսուցիչների, գեղեցիկ կեցվածքով, ձիգ կանգնած պատանիների առջևով ներս է բերվում  եռագույնը, որը ծածանվում է, և յուրաքանչյուրի  հայացքի առջև հառնում է հայոց բանակի անցած փառավոր ուղին:
      Քաջագործությունների, հերոսական էջերի նկարագրությունները ոգևորեցին հայոց պատանիներին ու աղջիկներին, որոնց արծվենի հայացքներից հուր է ցայտում, իսկ շուրթերից պոկվում էին.                                           << Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են…>>
       Հնչում են շնորհավորանքի բառեր, ապագան խաղաղ երկնքի ներքո կերտելու, հայրենիքը բոլորանվեր պաշտպանելու կոչեր:
         Ասես Վարդանանց ոգին էր թևածում` <<Ես մի զարկն եմ քո բազկի…>> բառերի հետ միաձույլ:

Picture
Picture
Picture
Picture

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԵՐԵՎԱՆԻ 170 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

     451 թվականի մայիսին  Ավարայրի  ճակատամարտում  հայրենիքի, հայ եկեղեցու, քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված   Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ  նրանք  հաստատեցին  հայ  ժողովրդի  ապրելու  կամքը  և  լինելիության իրավունքը:  

      Աշակերտները, խորն ըմբռնելով տոնի խորհուրդը ,  նախաձեռնեցին և իրականացրեցին գեղեցիկ միջոցառում` նվիրված Վարդանանց  քաջերին: Ներկայացվեցին  Վարդանանց պատերազմի պատճառները, ընթացքն ու պատմական նշանակությունը: Հնչեց Ներսես Շնորհալու <<Նորահրաշ>> շարականը   և մասնակցիները  մեկ   րոպե լռությամբ  հարգեցին  << վասն հաւատոյ, վասն հայրենեաց>> զոհված քաջերի  հիշատակը : Աշակերտները  երգեցին  հայրենասիրական խրոխտ երգեր:  Ներկաները  ևս մեկ  անգամ  համոզվեցին Եղիշեի հետևյալ խոսքերում.     <<Քրիստոնեությունը ոչ թե իբրև զգեստ ենք հագել, որ կարելի է հանել ու փոխել, այլ այն ունենք իբրև մաշկի գույն>>:

 

ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 130 ԱՄՅԱԿԻՆ ԵՐԵՎԱՆԻ Հ.170 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ 

Powered by Create your own unique website with customizable templates.