Ներառական կրթություն
Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող /ԿԱՊԿՈՒ/ անձանց համար:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող /ԿԱՊԿՈՒ/ անձանց կրթության նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան եւ առողջությանը համարժեք ուսումնական միջավայրում նրանց հասարակական հարմարեցման, ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական գործունեության եւ ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումն է:
/ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ /ԿԱՊԿՈՒ/ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ ՀՈԴՎԱԾ 4 ,ԿԵՏ 1 /Ընդունվել է 25.05.2005 //
Այն ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:
Յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կազմվում է Անհատական ուսուցման պլան (այսուհետ` ԱՈՒՊ):
ԱՈՒՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող մասնագետների կողմից ՝ ուսուցիչների և ծնողի մասնակցությամբ:
Ներառական կրթությունը մեր դպրոցում
Ներառական կրթությունը մեր` Երևանի թիվ 170 դպրոցում, գործում է 2008թ.-ից: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 24 ԿԱՊԿՈՒ աշակերտներ, որոնց հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը: Բազմամասնագիտական թիմը կազմված է հետևյալ մասնագետներից`
v համակարգող /լոգոպեդ - Լ. Հարությունյան Համակարգողը համակարգում է բազմամասնագիտական թիմի աշխատանքները:
Լոգոպեդը աշխատում է բանավոր և գրավոր խոսքի դժվարություններ ունեցող ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ:
v հոգեբան - Ա. Ադամյան Հոգեբանը կատարումէ անհատական և խմբային բազմաբնույթ աշխատանքներ` ԿԱՊԿՈՒ աշակերտների կարիքներից ելնելով:
v սոցիալական աշխատող – Տ. Կարապետյան Սոցիալական աշխատողը աշխատանք է տանում ԿԱՊԿՈՒ աշակերտների ծնողների հետ:
v հատուկ մանկավարժ - Ա. Մեսրոպյան Հատուկ մանկավարժը անհատական և խմբակային աշխատանքներ է տանում ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ: Վերահսկում է կրթության կազմակերպման գործընթացը:
Բազմամասնագիտական թիմը համագործակցում է միմյանց, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև երեխայի խնդիրների հետ առնչություն ունեցող այլ կառույցների հետ:

ԱՇՈՒՆԸ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ
2011թ.-ի նոյեմբերի 4-ին Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղի ունեցավ աշնանը նվիրված փոքրիկ միջոցառում:
Միջոցառմանը ներկա գտնվեցին դպրոցի ուսուցիչները, մասնակից աշակերտների ծնողները, դպրոցի տնօրեն Ա. Հայրյանը, ինչպես նաև «Հույսի կամուրջ» հ/կ-ի ներկայացուցիչներ Արմիկը և Շուշանը: Միջոցառման մասնակիցները մեծամասամբ «Ներառական կրթություն» ծրագրում ընդգրկված աշակերտներն էին:
Դահլիճի աշնանային ձևավորումը` բազմերանգ տերևներով, ծաղիկներով ու փուչիկներով, ինչպես նաև երեխաների հագուստների բազմազանությունն ու գունագեղությունը ապահովում էին աշնանային մթնոլորտը:
Միջոցառման սկզբում բացման գեղեցիկ խոսքով հանդես եկող երկու աշակերտները գովերգեցին աշնան բազմերանգությունն ու հմայքը: Այնուհետև մի քանի աշակերտներ պարեցին չվող թռչունների հրաժեշտի նուրբ ու գեղեցիկ պարը: Եղավ փոքրիկ պար-բեմադրություն. քամին` պարացնելով գույնզգույն տերևներին, ասես պոկում էր վերջիններիս ծառից, իսկ տերևները, անջատվելով ծառից, ասես փարվում էին մայր հողին: Միջոցառման ընթացքը զարդարում էին շվիի հնչյունների ներքո հնչող, աշնանը նվիրված երգերը: Արդեն իսկ միջոցառման ավարտին` հանդիսատեսը կրկին ունկնդրեց շվիի դյութիչ ելևէջները, և փոքրիկ Դիանայի ավարտուն խոսքից հետո` երեխաները հրաժեշտ տվեցին աշնանը, ասելով. «Գնաս բարո˜վ, սիրելի° աշուն»:
Միջոցառման ավարտից հետո` գոհունակության խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Հայրյանը` ողջունելով երեխաներին, ծնողներին, «Ներառական կրթություն» ծրագրի բազմամասնագիտական թիմին և բոլոր ներկաներին:
Այսպիսով` հերթական բազմերանգ ու գույնզգույն աշունը ճանապարհեցինք` խոստանալով մեր սրտերում վառ պահել աշնանային տերևների մեղմ խշշոցը, արևի ջերմությունն ու աշնան վրձնով արված նուրբ ու անկրկնելի բնապատկերը:
Գնաս բարո°վ, սիրելի° աշուն........

ՄԵՆՔ <<ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋԻ>> ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Մեր աշակերտները և բազմամասնագիտական թիմը 2011թ.-ի նոյեմբերի 8-ին մասնակից եղավ <Հույսի կամուրջ> հ/կ-ի 15-ամյա տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, որը կայացավ Սիրահարների այգում: Տարեդարձը նշանավորվեց այգու կամրջակներից մեկի Հույսի կամուրջ անվանակոչմամբ: Կամրջակի բացումն իրականացրեցին ներառական դպրոցների աշակերտները, ուսուցիչները, բազմամասնագիտական թիմերի անդամները և ծնողները, այդ թվում նաև մենք: